Այսօր` մայիսի 9-ին, կայացան VBET ՀՊԼ-ի 32-րդ տուրի առաջին հանդիպումները։
«Փյունիկն» ընդունեց «Վանին» և հաղթեց 2:0 հաշվով։
Տանտերերի կազմից գոլերով աչքի ընկան Խոսե Կարաբալլոն և Ուգո Ֆիրմինոն։
«Արարատ-Արմենիան» էլ մրցեց «Նոայի» հետ և պարտություն կրեց նվազագույն հաշվով։
«Նոայի» հաղթական գոլը խփեց Դմիտրի Լավրիշչևը։
Այս հանդիպումներից հետո «Փյունիկը» վաստակելով 70 միավոր` ամրապնդվեց առաջին հորիզոնականում։
«Արարատ-Արմենիան» ունենալով 65 միավոր առաջատարին արդեն զիջում է 5 միավորով։
«Նոան» ունի 37 միավոր, որով գտնվում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում։
«Վանը» 19 միավորով նախավերջին` 8-րդ տեղում է։
©2022 Armenian Soccer