Armenian Soccer
Armenian Soccer

VBET ՀՊԼ. «Փյունիկը» հաղթեց «Նոային» և պահպանեց առաջատարի դիրքը

Փյունիկ - նոա

VBET ՀՊԼ-ի 31-րդ տուրի եզրափակիչ խաղում «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց «Նոային» և հաղթեց 2:1 հաշվով։

Տանտերերին նախ 20-րդ րոպեին առաջ մղեց Ուրոշ Նենադովիչն, ապա 76-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Խոսե Կարաբալլոն։

 

«Նոան» 84-րդ րոպեին Մաքսիմ Մայրովիչի հստակ իրացրած 11-մետրանոցի շնորհիվ կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն այն հավասարեցնել չստացվեց և հանդիպումն ավարտվեց «Փյունիկի» հաղթանակով։

 

Այս տուրից հետո «Փյունիկը» վաստակած 67 միավորով կրկին առաջատարի դիրքում է։

«Նոան» 34 միավորով 5-րդն է։

 

Լուսանկարը` ՀՖՖ-ի

 

©2022 Armenian Soccer