VBET ՀՊԼ-ի 30-րդ տուրի կենտրոնական խաղում մրցում էին առաջնության չեմպիոնության հիմնական հավակնորդներն` «Արարատ-Արմենիան» և «Փյունիկը»:
ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։
Նախ 64-րդ րոպեին գեղեցիկ հեռահար հարվածով հանդիպման հաշիվը բացեց «Փյունիկի» ֆուտբոլիստ Ուգո Ֆիրմինոն։
Այնուհետև «Արարատ-Արմենիան» Ֆուրջել Նարսինգի գոլի շնորհիվ կարողացավ հավասարեցնել հաշիվն ու խուսափել պարտությունից։
Այս հանդիպումից հետո «Փյունիկը» 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Արարատ-Արմենիան» 2-րդն է ` 62 միավորով։
©2022 Armenian Soccer