Armenian Soccer
Armenian Soccer

VBET ՀՊԼ. «Վանն» ավելացված ժամանակում փրկվեց վերահաս պարտությունից

Բկմա - Վան

VBET ՀՊԼ-ի 31-րդ տուրում ԲԿՄԱ-ն ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց «Վանին» և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։

Տանտերերի կազմից խաղի հաշիվը բացեց Դանիել Աղբալյանը։

 

Մինչև խաղի վերջնամասը ԲԿՄԱ-ն կարողացավ պահել հաղթական հաշիվը, սակայն ավելացված 5-րդ րոպեին Ալբերտ Խաչումյանի ինքնագոլը զրկեց տանտերերին հաղթանակից։

 

Այս խաղից հետո Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը շարունակում է եզրափակել աղյուսակն, իր ակտիվում ունենալով 14 միավոր։

 

«Վանը» 19 միավորով 8-րդն է։

 

Լուսանկարը` ԲԿՄԱ-ի ֆեյսբուքյան էջից

 

©2022 Armenian Soccer