VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի եզրափակիչ խաղում «Շիրակը» Գյումրիում ընդունեց «Ուրարտուին»:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 2:0 հաշվով։
Երևանյան թիմի հաղթանակն ապահովեցին Մայրովիչի և Դմիտրո Խլյոբասի գոլերը։
Այս տուրից հետո «Ուրարտուն» 6 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում։
«Շիրակը» 3 միավորով 6-րդն է։
©2022 Armenian Soccer