Armenian Soccer
Armenian Soccer

VBET ՀՊԼ. «Շիրակն» ու «Վանը» չպարզեցին հաղթողին

Շիրակ Վան

 

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի մեկնարկային խաղում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունեց «Վանին»:

 

Թիմերը չկարողացան պարզել հաղթողին ` հանդիպումն ավարտելով ոչ-ոքի ` 1:1 հաշվով։

 

Չարենցավանի թիմի կազմից խաղի հաշիվը բացեց Արտյոմ Բելին։

Շիրակը ներկայացնող թիմի պատասխան գնդակը 11-մետրանոց հարվածից խփեց Արտյոմ Գևորգյանը։

 

Այս խաղից հետո «Շիրակը» 5 միավորով 8-րդ տեղում է։

«Վանը» 11 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։

 

©2022 Armenian Soccer