Armenian Soccer
Armenian Soccer

VBET ՀՊԼ-ն որոշում է նոյեմբերի լավագույններին

VBET APL best

Հայաստանի Պրեմիեր-լիգայի նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում է 5 ֆուտբոլիստ՝

Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ» (4 խաղ, 1 գոլ, 1 գոլային փոխանցում)

Սերժ Դեբլե – «Արարատ» (3 խաղ, 2 գոլ)

Մաիլսոն Լիմա – «Արարատ-Արմենիա» (4 խաղ, 2 գոլ, 2 գոլային փոխանցում)

Խոսե Կառաբալյո – «Փյունիկ» (4 խաղ, 2 գոլ)

Ջոնել Դեսիրե – «Ուրարտու» (3 խաղ, 3 գոլ, 1 գոլային փոխանցում):

Իսկ նոյեմբերի լավագույն մարզչի հավակնորդների թվում են «Փյունիկի» մարզիչ Եղիշե Մելիքյանը, «Արարատ-Արմենիայի» մարզիչ Դմիտրի Գունկոն և «Ալաշկերտի» մարզիչ Միլան Միլանովիչը։

Մելիքյանի գլխավորած թիմն անցկացրել է 4 հանդիպում և վաստակել 12 միավոր։ Գունկոյի սաները 4 խաղերում վաստակել են 9 միավոր, իսկ Միլանովիչի ղեկավարությամբ «Ալաշկերտը» 2 խաղերում իր ակտիվն ավելացրել է 6 միավորով։

Լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը որոշվելու են երկրպագուների և փորձագետների քվեարկությամբ:

 

©2021 Armenian Soccer