Armenian Soccer
Armenian Soccer

VBET ՀՊԼ. «Նոան» հաղթեց «Ալաշկերտին» ու բարելավեց իր դիրքն աղյուսակում

Ալաշկերտ - Նոա

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրը մեկնարկեց «Ալաշկերտ» — «Նոա» մրցավեճով։

«Նաիրի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 2:0 հաշվով։

«Նոայի» համար հաղթանակ ապահովեցին Մաքսիմ Մայրովիչի և Եվգենի Օանչայի գոլերը։

Այս հաղթանակի շնորհիվ «Նոան» վաստակեց 33 միավոր և զբաղեցնելով 5-րդ տեղն` աղյուսակում շրջանցեց «Ուրարտուին»: «Ալաշկերտը» 38 միավորով 4-րդն է։

 

Օրվա հաջորդ խաղում «Արարատը» «Հանրապետական» մարզադաշտում կընդունի «Վանին»: Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին։

Լուսանկարը` ՀՖՖ-ի

©2022 Armenian Soccer