VBET-ը ներկայացրել է Հայաստանի Պրեմիեր լիգայի մայիսի լավագույն մարզչի թեկնածուների ցանկը։
Լավագույնի կոչման համար այս ամիս պայքարելու են երեք մարզիչներ` «Փյունիկից» Եղիշե Մելիքյանը, «Ուրարտուից» Ռոբերտ Արզումանյանը և «Արարատ-Արմենից» Դմիտրի Գունկոն։
Մելիքյանի հետ «Փյունիկն» այս ամիս մասնակցել է 5 խաղի և վաստակել 11 միավոր։
Արզումանյանի «Ուրարտուն» 7 խաղում վաստակել է 10 միավոր, իսկ Գունկոյի «Արարատ-Արմենիան» 5 խաղում` 12 միավոր։
Լավագույն մարզիչը որոշվելու է երկրպագուների և փորձագետների քվեարկությամբ։
Քվեարկությանը կարող եք մասնակցել` ԱՅՍՏԵՂ։
©2022 Armenian Soccer