Այսօր՝ մայիսի 2-ին, կայացել է ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը, որի ընթացքում քննության էին դրվել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», «Փյունիկ», «Նոա» և «Նորավանք» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի՝ «ՈՒԵՖԱ»-ի արտոնագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթային փաթեթները: Մարզական համապատասխան որակավորում ստանալու դեպքում այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի 2022/2023թթ․ խաղարկությանը:
Հիմնվելով մասնագետների եզրակացությունների և ստուգման արդյունքների վրա` Արտոնագրման կոմիտեն որոշում է կայացրել «ՈՒԵՖԱ-ի» արտոնագրեր շնորհել թեկնածու ակումբներից 6-ին․ դրանք են՝ «Ալաշկերտ ՖԱ-ը», «Արարատ ՖԱ-ը», «Արարատ-Արմենիա ՖԱ-ը», «Ուրարտու ՖԱ-ը», «Փյունիկ ՖԱ-ը» և «Նոա ՖԱ-ը» :
ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեն որոշել է հետաձգել «Նորավանք ՍԱ-ի»՝ ՈՒԵՖԱ-ի արտոնագրի վերաբերյալ որոշման կայացումը մինչև հաջորդ լրացուցիչ նիստը:
©2022 Armenian Soccer