Armenian Soccer
Armenian Soccer

VBET ՀՊԼ-ի՝ նոյեմբերի լավագույնները հայտնի են

VBET APL

 

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հրապարակել է մասնագետների ու երկրպագուների քվեարկության արդյունքում ՀՊԼ-ի՝ նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի անունները:

Ամսվա լավագույնների 2 մրցանակն էլ ուղևորվել է «Փյունիկ»: Նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Խոսե Կառաբալյոն, իսկ լավագույն մարզիչ՝ Եղիշե Մելիքյանը:

Կառաբալյոն կարևոր գոլեր է խփել «Արարատ-Արմենիայի» և «Վանի» դեմ խաղերում: Նրա մրցակիցներն էին Հովհաննես Հարությունյանը («Փյունիկ»), Սերժ Դեբլեն («Արարատ»), Մաիլսոնը («Արարատ-Արմենիա») և Ջոնել Դեսիրեն («Ուրարտու»):

Jose Caraballo

Իսկ ահա Եղիշե Մելիքյանն արդեն 3-րդ ամիսն անընդմեջ ճանաչվում է լավագույնը VBET ՀՊԼ-ում: Մելիքյանի հետ լավագույնի կոչման համար պայքարում էին «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Միլան  Միլանովիչն ու «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:

Eghishe Melikyan

 

©2021 Armenian Soccer