Armenian Soccer
Armenian Soccer

VBET ՀՊԼ. «Արարատն» ու «Վանը» չպարզեցին հաղթողին

արարատ - վան

VBET ՀՊԼ-ի 29-րդ տուրում «Արարատը» «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց «Վանին»:

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։

Թիմերն առաջին խաղակեսն ավարտեցին գոլազուրկ ոչ-ոքիով։ Հանդիպման հաշիվը բացվեց միայն երկրորդ խաղակեսի 2-րդ հատվածում։

73-րդ րոպեին «Արարատին» հաշվի մեջ առաջ մղեց Խուան Բրավոն։ Տանտերերն առավելությունը երկար պահել չկարողացան. «Վանի» պատասխան գնդակը 79-րդ րոպեին խփեց Ջեյսն Քլիֆֆորդը։

Թիմերն այլևս գոլ հեղինակել չկարողացան և բաժանվեցին խաղաղությամբ։

 

Այս հանդիպումից հետո «Արարատը» 40 միավորով շարունակում է մնալ 3-րդ տեղում։ «Վանը» 18 միավորով 8-րդն է։

 

Լուսանկարը՝ «Արարատի» ֆեյսբուքյան էջից

©2022 Armenian Soccer