Armenian Soccer
Armenian Soccer

VBET ՀՊԼ. «Արարատը» խոշոր հաշվով հաղթեց «Նորավանքին». «Ուրարտուն» խաղի վերջնամասում հաղթանակ կորզեց ԲԿՄԱ-ից

Արարատ Երեւան

Այսօր` մայիսի 11-ին կայացան VBET ՀՊԼ-ի 32-րդ տուրի եզրափակիչ հանդիպումները։

«Արարատը» սեփական հարկի տակ ընդունեց «Նորավանքին» և հաղթեց 4:0 հաշվով։

Արարատցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Էդգար Մալաքյանը, 1-ական գոլով էլ աչքի ընկան Խուան Բրավոն և Իսա Ալիյուն։

 

«Ուրարտուն» էլ տանը հյուրընկալեց ԲԿՄԱ-ին և առավելության հասավ նվազագույն` 1:0 հաշվով։

Տանտերերի հաղթանակն ապահովեց Կարեն Մելքոնյանի` խաղի վերջնամասում խփած գոլը։

 

Այս տուրից հետո «Արարատը» վաստակած 46 միավորով շարունակում է մնալ 3-րդ տեղում։

«Ուրարտուն» 34 միավորով 6-րդն է, իսկ «Նորավանքը» 23 միավորով` 7-րդը։

ԲԿՄԱ-ն 15 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

 

©2022 Armenian Soccer