Այսօր` մայիսի 11-ին կայացան VBET ՀՊԼ-ի 32-րդ տուրի եզրափակիչ հանդիպումները։
«Արարատը» սեփական հարկի տակ ընդունեց «Նորավանքին» և հաղթեց 4:0 հաշվով։
Արարատցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Էդգար Մալաքյանը, 1-ական գոլով էլ աչքի ընկան Խուան Բրավոն և Իսա Ալիյուն։
«Ուրարտուն» էլ տանը հյուրընկալեց ԲԿՄԱ-ին և առավելության հասավ նվազագույն` 1:0 հաշվով։
Տանտերերի հաղթանակն ապահովեց Կարեն Մելքոնյանի` խաղի վերջնամասում խփած գոլը։
Այս տուրից հետո «Արարատը» վաստակած 46 միավորով շարունակում է մնալ 3-րդ տեղում։
«Ուրարտուն» 34 միավորով 6-րդն է, իսկ «Նորավանքը» 23 միավորով` 7-րդը։
ԲԿՄԱ-ն 15 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
©2022 Armenian Soccer