Armenian Soccer
Armenian Soccer

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» վստահորեն հաղթեց ԲԿՄԱ-ին

Բկմա Ալաշկերտ

 

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի մեկնարկային խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին։

Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով 4:2 հաշվով։

 

Նախ 8-րդ րոպեին խաղի հաշիվը տանտերերի կազմից բացեց Ժիրայր Շաղոյանը, որը 70-րդ րոպեին նաև դարձավ դուբլի հեղինակ։

 

«Ալաշկերտից» հաշիվը հավասարեցրեց Արտակ Եդիգարյանը։ Գոլով աչքի ընկավ նաև Տիագո Գալվաոն, իսկ Բլադիմիր Դիասն իր անվան դիմաց գրանցեց երկու գոլ։

 

Այս հանդիպումից հետո «Ալաշկերտը» 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

ԲԿՄԱ-ն 3 միավորով 9-րդն է։

 

©2022 Armenian Soccer