Armenian Soccer
Armenian Soccer

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» խաղի վերջնամասում ոչ-ոքի կորզեց «Ուրարտուից»

Ալաշկերտ-Ուրարտու

VBET ՀՊԼ-ի 31-րդ տուրը մեկնարկեց «Ալաշկերտ» — «Ուրարտու» մրցավեճով։

Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջում. 44-րդ րոպեին հյուրերի կազմից գոլի հեղինակ դարձավ Կարեն Մելքոնյանն ու հաշվի մեջ առաջ մղեց իր թիմին։

 

Մինչև հանդիպման վերջնամասն «Ուրարտուն» կարողանում էր պահել հաղթական հաշիվը, սակայն 79-րդ րոպեին տանտերերի կազմից գոլ հեղինակեց Ժոզե Էմբալոն և փրկեց իր թիմին վերահաս պարտությունից։

 

Այս հանդիպումից հետո «Ալաշկերտը» 42 միավորով շարունակում է մնալ 4-րդ տեղում, իսկ «Ուրարտուն» 31 միավորով` 6-րդ։

 

Լուսանկարն` «Ալաշկերտի» ֆեյսբուքյան էջից

 

©2022 Armenian Soccer