Armenian Soccer
Armenian Soccer

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» առավելության հասավ «Արարատի» նկատմամբ

Ալաշկերտ Արարատ

 

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատին» և հաղթեց նվազագույն` 2:0 հաշվով։

 

Տանտերերի առաջին գոլը հեղինակեց Բլադիմիր Դիասը։

Իսկ հաշիվը կրկնապատկեց Սարգիս Մեթոյանը։

 

Խաղի ընթացքում հյուրերը երկու անգամ կարողացան գրավել «Ալաշկերտի» դարպասը, սակայն հանդիպման մրցավարը երկու դեպքում էլ գոլը չարձանագրեց։

 

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

«Արարատը» 3 միավորով 5-րդ տեղում է։

 

©2022 Armenian Soccer