Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կայացած «Շիրակ»-«Նորավանք» խաղով մեկնարկեց VBET Հայաստանի գավաթի 2020/21 խաղարկությունը: Հանդիպումը կայացավ 1/8 եզրափակչի շրջանակում:
Առաջին խաղակեսում թիմերն այդպես էլ գոլ չգրանցեցին, իսկ արդեն 2-րդ խաղակեսում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկը առավելության հասավ: «Նորավանքի» կազմում 74-րդ րոպեին աչքի ընկավ թիմի նորեկ Արթուր Սոխիևը:
Այդպիսով՝ «Նորավանքը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Նշենք, որ 1/8 եզրափակչի մյուս խաղերը կկայանան առաջիկա 2 օրերին: Սեպտեմբերի 16-ին կհանդիպեն «Լեռնային Արցախն» ու «Արարատ-Արմենիան», իսկ սեպտեմբերի 17-ին կհանդիպեն «Վան» — «Սևան» ու ԲԿՄԱ — «Փյունիկ» զույգերը:
©2021 Armenian Soccer