Սեպտեմբերի 17-ին կայացան VBET Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վերջին 2 հանդիպումները:
«Վանը» սեփական հարկի տակ 2:2 հաշվով ավարտեց հանդիպման հիմնական ժամանակը՝ բառացիորեն վերջին րոպեներին բաց թողնելով հիմնական ժամանակում հաղթանակի հասնելու հնարավորությունը, երբ Ալեքսանդր Հովհաննիսյանի խախտումից հետո Կլաուդիրը վստահ իրացրեց 11-մետրանոցը: Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ նույնպես գոլեր չգրանցվեցին, իսկ արդեն 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Վանի» ֆուտբոլիստները։ Չարենցավանի թիմը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
«Վան» — «Սևան» 2։2 (1։1) 11մ 3-1
Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Էռնիստ Բատիրկանով, 44, 72 («Վան»), Չամ Բաբու, 34, Կլաուդիր Մարինի Ջունիոր, 90, 11մ («Սևան»)
Խաղային օրվա մյուս խաղում ՀՊԼ հետնապահ ԲԿՄԱ-ն ընդունեց «Փյունիկին»:
Առաջին խաղակեսից հետո բանակայիններն ԱՐթուր Սերոբյանի գոլի շնորհիվ հաղթում էին հյուրերին, սակայն 2-րդ խաղակեսում Եղիշե Մելիքյանի թիմը Ուգո Ֆիրմինոյի դուբլի շնորհիվ հաղթանակի հասավ՝ «Փյունիկին» դուրս բերելով քառորդ եզրափակիչ։
ԲԿՄԱ — «Փյունիկ» 1։2 (1։0)
Երևան, ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
Գոլերը՝ Արթուր Սերոբյան, 52 (ԲԿՄԱ), Ուգո Ֆիրմինո, 65, 90 («Փյունիկ»)
Հավելենք, որ քառորդ եզրափակչի ուղեգիր ավելի վաղ ձեռք էին բերել նաև «Արարատ-Արմենիան» ու «Նորավանքը»:
Քառորդ եզրափակչում այս 4 թիմերին կմիանան «Ալաշկերտը», «Նոան», «Ուրարտուն» և «Արարատը»:
©2021 Armenian Soccer