Armenian Soccer
Armenian Soccer

Վայսը նորություններ է հայտնել Տիգրան Բարսեղյանի վնասվածքի վերաբերյալ

«Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը հայտնել է, թե որքան է բաց թողնելու իր թիմի հայ ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը:

Հիշեցնենք, 31-ամյա Բարսեղյանը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղի 35-րդ րոպեին։

«Այս անգամ մի քանի փոփոխություն էի կատարել կազմի մեջ: Տիգրան Բարսեղյանը մկանի վնասվածք ունի: Ապաքինման համար նրանից կպահանջվի մոտ 4-6 շաբաթ»,- «Դունայսկա Ստրեդային» հաղթելուց հետո հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է մարզիչը։

Հետևեք մեզ Telegram-ում
© Armenian Soccer 2024