Armenian Soccer
Armenian Soccer

Վարդան Մինասյանը մեկնաբանել է «Նոայի» մարզչի հայտարարությունը

«Արարատ-Արմենիա» ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է «Նոա» թիմի իր պաշտոնակից Ռուի Մոտայի հայտարարությունը, որը վերջինս հնչեցրել է հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում: Այս մասին հայտնում է Մեդիամաքս Սպորտը:

««Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի հետխաղյա ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությանն ի պատասխան հավաստիացնում եմ, որ իմ օգնականներից և ոչ մեկն իրեն չի հարվածել: Ես լիովին վստահում, հավատում և աջակցում եմ իմ օգնականներին: Որևէ մեկը, ով փորձում է մեզ արդարամտության, ազնվության և բարոյականության դասեր տալ, նախևառաջ թող մտածի, թե ինքը որքանով է համապատասխանում այդ որակներին։ Մենք միշտ կոռեկտ ենք մրցակից թիմի մարզիչների, ֆուտբոլիստների և մրցավարների հանդեպ։ Բայց մեր կոռեկտությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի սանձարձակությունը»,- Վարդան Մինասյանի հայտարարությունը մեջբերել է mediamax SPORT-ը։

© Armenian Soccer 2024