
ՀՊԼ 3-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» սեփական հարկի տակ 6-1 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել «Գանձասարի» նկատմամբ:
Տանտերերի կազմում դուբլերով աչքի են ընկել Կարեն Նալբանդյանն ու Ջոն Բոտեգին, մեկական անգամ աչքի են ընկել Ջեսսի Ակիլան ու Մամադու Ադաման։
Հյուրերի կազմում միակ գոլը խփել է Վահե Մուրադյանը։
3 խաղերից հետո «Վանը» 4 միավորով 2-րդ տեղում է, «Գանձասարը» զրո միավոր ունի:
© Armenian Soccer 2024