Հայաստանի առաջնության 16-րդ տուրում «Նոան» նվազագույն հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային»։
Միակ գոլը հեղինակեց Էդգար Մովսեսյանը։
«Վանն» էլ տևական դադարից հետո առաջին հաղթանակը տարավ, այն էլ խոշոր` 4:1 հաշվով առավելության հասնելով «Վեստ Արմենիայի» նկատմամբ։
Նախ հաշվի մեջ առաջ էին «Վեստի» տղաները. Գոլի հեղինակ էր դարձել Անդրե Մենսալաոն, ապա Չարենցավանի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Վրեժ Չիլոյանը, 1-ական գոլով էլ աչքի ընկան Օլաոլուվա Օջետունդեն ու Քրիստոֆեր Բոնիֆեյսը։
© Armenian Soccer 2023