Armenian Soccer
Armenian Soccer

«Վանը» հաղթեց, «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» չպարզեցին հաղթողին

Հայաստանի IDbank պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Վանը» սեփական հարկի տակ ընդունեց «Ալաշկերտին» և հաղթեց 2:1 հաշվով։
Չարենցավանի թիմը երկար ժամանակ է ինչ չէր հաղթել և այսպիսով վերջ դրեց պարտությունների շարքին։

Տանտերերի գոլերը խփեցին Արսեն Եղիազարյանն ու Օլաոլուվա Օջետունդեն։
«Ալաշկերտի» միակ գոլը հեղինակեց Կարեն Նալբանդյանը:

Զուգահեռ ընթացող խաղում «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» չպարզեցին հաղթողին։
Երևանյան դերբին ավարտվեց 1:1 հաշվով։

Փոխչեմպիոնի կազմում աչքի ընկավ Լուկաս Վիլելան, իսկ բրոնզե մեդալակրի պատասխան գոլը խփեց Ալվին Տերան։

© Armenian Soccer 2023