Armenian Soccer
Armenian Soccer

Վանաձորում և Իջևանում նոր մարզադաշտեր կկառուցվեն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հայտարարել է, որ 2025 թվականին Վանաձորում և Իջևանում նոր մարզադաշտեր կկառուցվեն:

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ներկայացնելով կապիտալ ծախսերի ուղղությունները, նախարարն անդրադարձել է սպորտային ենթակառուցվածքների շինարարության աշխատանքներին՝ նշելով, որ այդ նպատակով 2025 թվականին կհատկացվի շուրջ 10,5 մլրդ դրամ:

Մարզադաշտերը կառուցվելու են ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան: Այդ ենթակառուցվածքների կառուցումը կապված է նաև 2029 թվականին ֆուտբոլի Աշխարհի երիտասարդական առաջնությունը Վրաստանի հետ համատեղ հյուրընկալելու փաստի հետ: Այս մարզադաշտերից բացի նախատեսվում է նաև Ազգային ստադիոնի կառուցումը ակադեմիական քաղաքի տարածքում:

© Armenian Soccer 2024