Armenian Soccer
Armenian Soccer

Վալերի Ծռուկյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել

ՌՊԼ 10-րդ տուրում «Նիժնի Նովգորոդը» Վալերի Ծառուկյանի գոլի և գոլային փոխանցման շնորհիվ հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Օրենբուրգին»:

Ծառուկյանը 45-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը, իսկ 55-րդ րոպեին գոլային փոխանցում կատարել։

22-ամյա հարձակվողը փոխարինվել է 76-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Նիժնի Նովգորոդը» 10 միավորով բարձրացել է 11-րդ հորիզոնական:

© Armenian Soccer 2024