IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի վերջին խաղում «Նոան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Ուրարտուին»:
Խաղի միակ գոլը 28-րդ րոպեին խփեց Հովհաննես Համբարձումյանը: Ի դեպ, սա նրա առաջին գոլն էր «Նոայի» կազմում:
Այս հաղթանակից հետո «Նոան» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ ունենալով 68 միավոր: «Ուրարտուն» 4-րդ հորիզոնականում է:
© Armenian Soccer 2024