Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 4-րդ տուրում «Նոան» Երևանում հյուրընկալել էր իսլանդական «Վիկինգուրին»: Թիմերը հաղթողին չորոշեցին. խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:
Երկու թիմերն էլ մի քանի վտանգավոր պահ ստեղծեցին: Ըստ վիճակագրության՝ խաղային առավելությունը «Նոայի» կողմն էր: Երկու թիմերի դարպասապահներն էլ 2-ական սեյվ են կատարել:
Այս խաղից հետո «Նոան» 4 միավորով առայժմ 26-րդ հորիզոնականում է:
Հետևեք մեզ Telegram-ում
© Armenian Soccer 2024