Armenian Soccer
Armenian Soccer

TOTOGAMING-Ն՝ «ԱՐԱՐԱՏԻ» ՏԻՏՂՈՍԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ

2020/21 մրցաշրջանում «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը կլինի TotoGaming ընկերությունը։Այս մասին իրազեկում են երևանայն ակումբի  մամուլի  ծառայությունից:
««Արարատ» ակումբի համար փոփոխությունների այս փուլում շատ ուրախ ենք համագործակցել հայկական շուկայում նման ճանաչված և կայացած ընկերության հետ։ Համոզված ենք, որ այս համագործակցության շնորհիվ կյանքի կկոչվեն ակումբի և երկրպագուների համար նախատեսված նոր գաղափարները։ Լիահույս ենք, որ միասին կհասնենք նոր հաջողությունների»,- ասել է ակումբի գործադիր տնօրեն Արթուր Նազարյանը։
«Ուրախ ենք, որ մեր լեգենդար ակումբի համար այս կարևորագույն՝ վերածննդի ժամանակաշրջանում լինելու ենք «Արարատի» կողքին։ Հուսով եմ, որ մեր համագործակցությունը կնշանավորվի նոր հաղթանակներով և տիտղոսներով, որոնց «Արարատի» երկրպագուները վաղուց են սպասում»,- իր խոսքում նշել է TotoGaming ընկերության տնօրեն Հարություն Վարդանյանը։

©2020 Armenian Soccer