Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրում «Ռոստովն» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվել է «Ուրալին»:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հյուրերի կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել։
«Լոկոմոտիվը» միևնույն հաշվով առավելության է հասել «Ռուբինի» նկատմամբ։
Մեր ազգային թիմի պաշտպանը «Երկաթուղայինների» կազմում խաղադաշտ դուրս եկավ 46-րդ րոպեին, իսկ Ուգոչուկվու Իվուն «Ռուբինի» կազմում խաղին մասնակցեց 65-րդ րոպեից։
Նշենք, որ մեր հավաքականի երեք ներկայացուցիչների թիմերն էլ ընդգրկված են նույն խմբում։
© Armenian Soccer 2023