
Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 2-րդ տուրում «Լոկոմոտիվն» արտագնա խաղում մրցեց «Ֆակելի» հետ։
Խաղն ավարտվեց 4:1 հաշվով ` երկաթուղայինների հաղթանակով։
Հյուրերի կազմում 2-րդ և 4-րդ գոլերը խփեց Նաիր Տիկնիզյանը, որն այսպիսով անընդմեջ 5-րդ խաղում գոլի հեղինակ է դառնում։
Մեր ազգային թիմի պաշտպանը փոխարինվեց 90-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Լոկոմոտիվը» 4 միավորով 3-րդ տեղում է։
© Armenian Soccer 2023