
Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ ընդունեց «Սոչիին» ու հաղթեց 3:0 հաշվով։
Տանտերերի առաջին գոլը հեղինակել է Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը։
Գոլի տեսանյութն` ԱՅՍՏԵՂ։
Վերջինս «Լոկոմոտիվի» մեկնարկային կազմում էր և խաղացել է մինչև եզրափակիչ սուլիչը։ Նա ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։
Այս խաղից հետո «Լոկոմոտիվը» 35 միավորով 9-րդ տեղում է։
Ավելացնենք, որ Նաիրը ճանաչվել է նաև «Լոկոմոտիվի» ապրիլի լավագույն ֆուտբոլիստ։
© Armenian Soccer 2023