Սլովակիայի առաջնության 4-րդ տուրում «Սլովանը» հյուրընկալելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Կոշիցեի» նկատմամբ:
Հանդիպման հաշիվը բացվել է 15-րդ րոպեին. 11-մետրանոցի անվրեպ իրացման շնորհիվ առաջ են անցել հյուրերը: «Սլովանը» 52-րդ րոպեին կարողացել է հավասարեցնել հաշիվը: Իսկ հաղթական գնդակն 90-րդ րոպեին խփել է Տիգրան Բարսեղյանը:
Նշենք, որ Բարսեղյանը խաղացել է առանց փոխարինման:
© Armenian Soccer 2024