ՉԼ փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Սլովանը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց «Միտյուլանդին» և դուրս եկավ հեղինակավոր մրցաշարի հիմնական փուլ։
Հաղթական գոլը հանդիպման 86-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։
Ընդհանուր դիմակայության արդյունքում «Սլովանը» հաղթեց 4-3 հաշվով: Սլովակիայի բազմակի չեմպիոնն իր պատմության մեջ առաջին անգամ է խաղալու ՉԼ հիմնական փուլում:
Նշենք, որ Բարսեղյանը խաղը սկսել էր մեկնարկային կազմում և խաղաց առանց փոխարինման։
© Armenian Soccer 2024