
Ռուսաստանի Գավաթի «Ռեգիոնների ուղու» կիսաեզրափակչի երկրորդ փուլում «Բալթիկան» նվազագույն հաշվով հաղթել է «Ռոստովին»:
Խաղի 4-րդ րոպեին միակ գոլը հեղինակել է Տիգրան Ավանեսյանը: Այս հաղթանակի շնորհիվ «Բալթիկան» դուրս է եկել «Ռեգիոնների ուղու» եզրափակիչ փուլ, որում մրցելու է Մոսկվայի «Սպարտակի» հետ:
«Ռոստովի» կազմում մեկնարկային րոպեներից խաղին մասնակցել է Խորեն Բայրամյանը, որը փոխարինվել է 2-րդ խաղակեսի մեկնարկում:
© Armenian Soccer 2024