
«Բալթիկայի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի՝ Լատվիայի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղերին։ Սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է հրավերից: Այս մասին հայտնում է Metaratings-ը։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստը մերժել է հրավերը, քանի որ «Բալթիկան» սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի Առաջին լիգայի հանդիպում ունի «Տյումենի» հետ։
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը սեպտեբերի 7-ին կընդունի Լատվիային, իսկ սեպտեմբերի 10-ին հյուրընկալվելիս կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։
© Armenian Soccer 2024