ՌՊԼ 11-րդ տուրում «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Կռիլյա Սովետովին»:
Հանդիպման միակ գոլը խփվել է 75-րդ րոպեին։ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի փոխանցումից հետո գնդակն անդրադարձից հետո հայտնվել է նրա թիմակցի մոտ, որն էլ գրավել է մրցակցի դարպասը:
Նշենք, որ Թիկնիզյանն ու Էդգար Սևիկյանը խաղը սկսել են պահեստայինների նստարանից և փոխարինման են մտել 55-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Լոկոմոտիվը» 27 միավորով 2-րդ տեղում է:
© Armenian Soccer 2024