Armenian Soccer
Armenian Soccer

Տեսական շանսերին՝ վերջ. Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Հս. Մակեդոնիային

Հայաստանի Ազգային հավաքականը Երևանում 0:2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն Ազգերի լիգայի C դիվիզիոնի 4-րդ խմբի 4-րդ տուրի խաղում: Այս պարտությունը մեր ընտրանուն զրկեց խումբը գլխավորելու շանսերից:

Առաջին խաղակեսի սկզբնամասում մրցակիցը կարող էր հաշվի մեջ առաջ անցնել, բայց գոլը չեղարկվեց: Մինչև ընդմիջում Պետրակովի տղաները մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին մրցակցի դարպասի մոտ, սակայն դրանք գոլի վերածել չհաջողվեց:

Երկրորդ խաղակեսում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը 2 անգամ գրավեց Չանչարևիչի դարպասը. նախ 73-րդ րոպեին աչքի ընկավ Բոյան Միովսկին, ապա 85-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Իսնիկ Ալիմին:

Այս փուլում Հայաստանի հավաքականին մնացել է անցկացնելու 2 խաղ՝ նոյեմբերի 14-ին Ֆարերյան կղզիների դեմ տնային խաղը, իսկ 17-ին՝ Լատվիայի դեմ արտագնա խաղը:

© Armenian Soccer 2024