Armenian Soccer
Armenian Soccer

Տեղեկություններ Հս. Մակեդոնիա — Հայաստան խաղի տոմսերի մասին

Սեպտեմբերի 10-ին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Տոշե Պրոեսկի Արենայում» կկայանա ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի C դիվիզիոնի 4-րդ խմբի երկրորդ՝ Հյուսիսային Մակեդոնիա — Հայաստան հանդիպումը:

ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկություններ է հաղորդել արտագնա խաղի տոմսերի վերաբերյալ: Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի Արևելյան տրիբունայի 11-րդ հատվածը: Տոմսերը, որոնց արժեքն է 4 եվրո, հնարավոր է ձեռք բերել՝ անցնելով հետևյալ հղումով, որն ակտիվ է լինելու մինչև սեպտեմբերի 7-ը:

Տոմսերն առցանց պատվիրելուց հետո երկրպագուներն իրենց էլ. հասցեին կստանան էլեկտրոնային վաուչեր, որն անհրաժեշտ է ներկայացնել «Տոշե Պրոեսկի Արենայի» տոմսարկղ՝ ֆիզիկական տոմս ձեռք բերելու համար:

© Armenian Soccer 2024