
ՌՊԼ 12-րդ տուրում «Նիժնի Նովգորոդը» սեփական հարկի տակ ընդունել է «Ռոստովին»: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Երկու թիմերի կազմում հանդիպմանը մասնակցել են հայ ֆուտբոլիստները, որոնցից Վալերի Ծառուկյանը «Նիժնի Նովգորոդի» կազմում փոխարինման է մտել 64-րդ րոպեին և 75-րդ րոպեին բացել հանդիպման հաշիվը: Խորեն Բայրամյանը «Ռոստովի» մեկնարկային կազմում է եղել և փոխարինվել է 82-րդ րոպեին:
Այս ոչ-ոքիից հետո «Ռոստովը» 13 միավորով 8-րդ հորիզոնականում է, «Նիժնի Նովգորոդը» 12 միավորով 11-րդն է:
© Armenian Soccer 2024