Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Սուրեն Չախալյանը Ֆարերյան կղզիների ընտրանուց կրած պարտությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
«Երկու խաղակեսերում էլ մեր թիմն ուներ առավելություն, ուղղակի չկարողացանք գոլային պահերը վերածել գոլի: Եթե վիճակագրությունն էլ նայեք, կտեսնեք՝ ինչքան հարված է եղել դարպասին: Բայց, ցավոք, ֆուտբոլում դա արդեն երկրորդական է դարձել. կարող ես ունենալ առավելություն, բայց պարտվել: Ցավոք, ֆուտբոլը դաժան է»,- ասել է Չախալյանը:
© Armenian Soccer 2024