
«Կրասնոդարը» ցանկանում է թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերից ստանալ 18 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է metaratings.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս գումարից պակաս առաջարկի դեպքում ռուսական ակումբը պատրաստ չէ իր ավագին բաց թողնել Եվրոպա:
Ֆրանսիական «Լանսի» առաջին առաջարկը եղել է 18 միլիոնից պակաս, սակայն հաղորդվում է, որ ակումբը դեռևս դուրս չի եկել բանակցություններից:
© Armenian Soccer 2024