Armenian Soccer
Armenian Soccer

Սպերցյանը խոսել է «Զենիթ» տեղափոխվելու մասին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը հայտարարել է՝ այն ֆուտբոլիստների թվում է, որոնք չեն ցանկանում «Զենիթ» տեղափոխվել:

«Յուրաքանչյուրն իր դիրքորոշումն ունի: Կան ֆուտբոլիստներ, որոնք չեն ցանկանում «Զենիթ» տեղափոխվել: Ես նույնպես ցանկություն չունեմ: Ինձ «Կրասնոդարում» ամեն ինչ գոհացնում է:

Եվրոպա տեղափոխվելն այլ հարց է, բայց Ռուսաստանում իմ նախընտրելի թիմը «Կրասնոդարն» է»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերել РБ Спорт-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սպերցյանը ցանկանում է մինչև այս մրցաշրջանի ավարտ մնալ «Կրասնոդարում»:

© Armenian Soccer 2024