
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վտանգում է բաց թողնել ընտրանու առաջիկա խաղերը Ազգերի լիգայի խմբային փուլի շրջանակում: Այս մասին հայտնում է metaratings.ru-ն:
Աղբյուրը մասնավորապես հայտնում է, որ «Կրասնոդարի» ավագը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Ֆարերյան կղզիների ընտրանու դեմ խաղը, որը նախատեսված է հոկտեմբերի 10-ին: Իսկ 3 օր անց Երևանում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ խաղին մասնակցությունը հարցականի տակ է:
© Armenian Soccer 2024