Ավարտվել է ՌՊԼ-ի 2023/24 մրցաշրջանի Winline Heroes մրցույթը, որի արդյունքներով պետք է որոշվեին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը, ըստ դիրքերի լավագույն խաղացողները և լավագույն գոլը:
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը երկրպագուների քվեարկության արդյունքում վերջնական փուլ էր դուրս եկել:
Փորձագետների քվեարկությամբ հայ ֆուտբոլիստը հաղթել է «Լավագույն կիսապաշտպան» անվանակարգում:
© Armenian Soccer 2024