
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ընդգրկվել է ՌՊԼ 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում մի շարք լրատվամիջոցների և պորտալների միջոցով՝ այդ թվում «Матч Премьер», «Советский Спорт», WhoScored և այլն:
«Ցլերի» ավագն 8-րդ տուրում դուբլի հեղինակ դարձավ «Ռոստովի» դեմ խաղում և օգնեց թիմին՝ հաղթել 2:0 հաշվով:
