Հայաստանի Ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է ՌՊԼ ավարտված մրցաշրջանի արդյունքների մասին:
«Դժվար է խոսել այն էմոցիաների մասին, որ հիմա ունեմ: Անշուշտ, հպարտ եմ մեր թիմով: Ակումբի պատմության մեջ առաջին անգամ արծաթե մեդալ նվաճեցինք, սա հրաշալի իրադարձություն է: Բայց, անշուշտ, ցավալի է չեմպիոնությունը բաց թողնելը: Մենք ամեն ինչ արեցինք առաջինը լինելու համար», — Սպերցյանի խոսքերը մեջբերել է RB Sport-ը:
© Armenian Soccer 2024