Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ: Ինչպես հայտնում է Евро-Футбол-ը, հղում անելով իր աղբյուրներին, կիսապաշտպանը որոշել է 2024/2025 մրցաշրջանն ավարտել «Կրասնոդարում»:
Հաղորդվում է, որ 24-ամյա Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ։
«Կրասնոդարը» ՌՊԼ-ի 11 տուրից հետո 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ շրջանցելով «Լոկոմոտիվին» լրացուցիչ ցուցանիշներով։
Սպերցյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
© Armenian Soccer 2024