
ՌՊԼ 21-րդ տուրից հետաձգված խաղում «Կրասնոդարը» ընդունել է «Բալթիկային» և հաղթել 3:2 հաշվով:
Այս խաղում գոլով և գոլային փոխանցումով աչքի է ընկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: Հայ ֆուտբոլիստը փոխարինվել է 89-րդ րոպեին:
Հյուրերի կազմում 70-րդ րոպեին խաղադաշտ է մտել Տիգրան Ավանեսյանը:
«Կրասնոդարը» 49 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում: «Բալթիկան» 14-րդ տեղում է:
© Armenian Soccer 2024