Armenian Soccer
Armenian Soccer

Սոլոմոն Ուդոն` «Փյունիկի» ֆուտբոլիստ

Երևանի «Փյունիկը» պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի անդամ, նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոյի հետ։

28-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում։ Նրա նախորդ ակումբը եղել է ղազախական «Կասպիյը»։

Ուդոն պրոֆեսիոնալ կարիերայի առաջին քայլերը կատարել է բելգիական «Էյպեն» ակումբում։

Կիսապաշտպանը կարիերայի մեծ մասն անցկացրել է Հայաստանում՝ պաշտպանելով «Արարատի», «Ուլիսի», «Շիրակի», «Ուրարտուի» և «Արարատ-Արմենիայի» գույները։

Նա խաղացել է նաև Ղազախստանի առաջնությունը ներկայացնող «Ատիրաուում» և «Շախտյորում»։